ԱԺ լիագումար նիստում այսօր «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Թագուհի Թովմասյանը պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ իրավիճակ է Գեղարքունիքի սահմանին, որովհետեւ տեղեկություններ կան, որ լարվածություն է։ Արման Սարգսյանը պատասխանեց, որ այս պահին հստակ տեղեկություններ չունի․ «ՊՆ-ից դուրս գալիս նման տեղեկություն չեմ ստացել»։
Թովմասյանը նաեւ հետաքրքրվեց՝ ի՞նչն էր հերքում ՊՆ-ն ՄԻՊ Արման Թաթոյանի ասածներից, երբ վերջինս փաստեր էր հրապարակել Գեղարքունիքի սահմանին Ադրբեջանի գործողությունների մասին։
«Որպես փոխնախարար շարունակում եմ պնդել ՊՆ-ի հայտարարությունն այդ առիթով։ Եթե ՄԻՊ-ն ունի հավելյալ տեղեկություն, բնականաբար, կարող է ներկայացնել։ Ես վստահում եմ ԶՈՒ-ի տեղեկատվությանը, որի հիման վրա էլ ՊՆ-ն տարածեց իր հաղորդագրությունը»։
Թագուհի Թովմասյանը շեշտեց, որ ՄԻՊ-ի ասածներն անգամ անզեն աչքով են նկատելի։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ ի պատասխան ՊՆ-ի հերքման՝ ՄԻՊ-ը լրացուցիչ փաստեր էր հրապարակել։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ