«Մենք հայտարարել ենք, որ պատրաստ ենք Ադրբեջանի հետ սահմանագծման ու սահմանազատման գործընթաց սկսել եւ կոնկրետ հարցեր քննարկել: Դրա կարեւոր մոտեցումն այն է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի զորքերը հայելային հետ քաշվեն, համապատասխան տարածքներում երկու երկրների սահմանապահ զորքերը տեղակայվեն ու տրվի սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի մեկնարկը»,- կառավարության նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: Նա հավաստիացրեց, որ մինչեւ նոյեմբերի 10-ը, սակայն, նման բան չի նախատեսվում եւ համանման բոլոր տեղեկությունները հանրային «աժիոտաժ առաջացնելու եւ հնարավոր ընդդիմությանն աջակցելու, քանի որ գիտեք՝ հայտարարվել է մինչեւ նոյեմբերի 10-ը հանրահավաքներ»:
Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի մեկնարկը տալու համար Հայաստանին որեւէ խանգարող հանգամանք չկա. «Մենք հայտարարել ենք, որ պատրաստ ենք սահմանազատման եւ սահմանագծման գործընթաց սկսել. այդ մասով սպասում ենք դրական ազդակ Ադրբեջանից: Կարծես թե սեպտեմբերին հայտարարություն արել են ՄԱԿ-ում, բայց այս մասով մենք չենք կարողանում առաջ գնալ»: Հարցին՝ հնարավո՞ր է նախապայմանը զորքերի ետ քաշվելն է, Արմեն Գրիգորյանը պատասխանեց, որ կդժվարանա ասել, թե Ադրբեջանն ինչո՞ւ չի սկսում գործընթացը:
Պատասխանելով սահմանագծման եւ սահմանազատման քարտեզների եւ այդ առումով մասնագետների առարկությունների մասին հարցին էլ Արմեն Գրիգորյանը պատասխանեց, որ Խորհրդային միության տարիների առաջին սահմանագծումը 1920-ականներին է սկսվել՝ 1926-27 թթ, որն ավարտվել է 1929-ին, իսկ հետագայում ձեւավորված քարտեզների հիմքը եղել է հենց այդ թվականների քարտեզը: Նա վստահեցրեց, որ քարտեզների մասով հստակություն չկա, եթե լինեն՝ իրենք հանրությանը տեղյակ կպահեն: «Քարտեզները, որոնք պետք է դրվեն բանակցությունների հիմքում, քննարկվել են աշխատանքային խմբում»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ