Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս Աղվան Հովսեփյանը կարող է իր թոռնիկների հետ տեսակցելիս քննության համար խոչընդոտներ ստեղծել. Էրիկ Ալեքսանյան

Հոկտեմբեր 28,2021 13:22

Աղվան Հովսեփյանի շահերի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը

Աղվան Հովսեփյանի գործով պաշտպանության կողմը ՀՀ հատուկ քննչական ծառայությանը միջնորդել էր  վերացնել  ընտանիքի անդամների և մերձավոր ազգականների մասով կիրառված տեսակցությունների սահմանափակումը, սակայն քննիչն ամբողջությամբ մերժել է այդ միջնորդությունը՝ պատճառաբանելով, թե իբր մերձավոր ազգականների և ընտանիքի անդամների հետ տեսակցությունները կարող են խոչընդոտել գործով օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտելուն։

Նշվածից ակնհայտ է, որ Աղվան Հովսեփյանի նկատմամբ նման ծավալի կիրառված իրավունքի սահմանափակումը և առհասարակ նրա նկատմամբ իրականացվող հետապնդումը զուրկ է իրավական ողջամտությունից, քանզի անհնար է պատկերացնել, թե ինչպես Աղվան Հովսեփյանը կարող է օրինակ իր թոռնիկների հետ տեսակցելիս քննության համար խոչընդոտներ ստեղծել։  Սա ոչ այլ ինչ է, քան մարդասիրության և   օրինականության սկզբունքների  լրջագույն ոտնահարում։

ՀՔԾ-ի նման վարքագիծը թույլ է տալիս պնդելու, որ Աղվան Հովսեփյանի նկատմամբ հարուցված հետապնդումն ունի քաղաքական դրդապատճառներ, քանզի նման մասշտաբի իրավական բեսպրեդելը բնորոշ է միայն ու միան այն գործերին, որոնք իրենց մեջ քաղաքական երանգ են պարունակում։

Հասարակությանը տեղեկացնենք նաև, որ քննության արդեն իսկ սկզբնական փուլում պաշտպանները բազմաթիվ միջնորդություններ են ներկայացրել քննիչին, որոնք նպատակ են հետապնդել հերքել Աղվան Հովսեփյանին առաջադրված մեղադրանքները, սակայն քննություն իրականացնող մարմինը խուսափում է դրանց հիման վրա քննություն կատարել, քանզի ակնհայտ է, որ նման պայմաններում անհնարին է լինելու պահել իրենց իսկ կարած շինծու մեղադրանքները։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031