Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը հոկտեմբերի 29-ից 30-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կմասնակցի խորհրդային անվանի հեռուստամեկնաբան Կոտե Մախարաձեի հիշատակին նվիրված միջազգային մրցաշարին։
Միջոցառմանը, որն անցկացվելու է 2-րդ անգամ, այս տարի կմասնակցեն 8 լրագրողական թիմեր, այդ թվում՝ Հայաստանից, Վրաստանից, Լիտվիայից, Մոլդովայից, Ուկրաինայից, Ղազախստանից եւ Ադրբեջանից։ Թիմերը բաժանված կլինեն երկու խմբերի, ընդ որում Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականներն ընդգրկված կլինեն տարբեր խմբերում եւ կկարողանան մրցել միմիայն եզրափակչում։ Յուրաքանչյուր հանդիպում կտեւի 20 րոպե։
Ֆուտբոլային մրցաշարի կազմակերպիչը Վրաստանի մարզական լրագրողների ասոցիացիան է։ Միջազգային մրցաշարին Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականի մասնակցության հովանավորը TotoGaming բուքմեյքերական ընկերությունն է։
Հիշեցնենք, որ Հայաստանի լրագրողները վերջերս 2-րդ տեղն են գրավել Դրուսկինինկայի հեղինակավոր մրցաշարում։
Կարդացեք նաև
Հայկական թիմի ելույթներին հնարավոր կլինի հետեւել առցանց հավաքականի պաշտոնական ֆեյսբուքյան էջի միջոցով՝ https://www.facebook.com/armmediateam/։