Լրահոս
Օրվա լրահոսը

Քովիդով 122 հղի է հոսպիտալացված, 53-ը թթվածնային կախյալ վիճակում են

Հոկտեմբեր 28,2021 11:37

Կառավարության այսօրվա նիստում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ներկայացնելով քովիդ համավարակի իրավիճակն, ասաց՝ հաստատվել է 2307 նոր դեպք ՝ 15 818 թեստավորումից, գրանցվել է 38 մահվան դեպք:

Ըստ նախարարի, այս պահին 27 բժշկական կենտրոններ են սպասարկում քովիդ հիվանդներին, ընդհանուր 3050 մահճակալներն անընդհատ զբաղված են։ Ծանր վիճակում են 1088 հիվանդ, ծայրահեղ ծանր՝ 307, թոքային օդափոխության սարքերին միացված են 152 հիվանդ։

«Այս Դելտա շտամի առանձնահատկությունն է, որ այն հիվանդության ծանրության եւ վարակելիության առումով, նաեւ տարիքային առումով մեզ ավելի ծանր վիճակում է դնում։ Այս շտամը բավական ագրեսիվ ընթացք է ունենում նաեւ հղիների մոտ։ Մենք ունենք 122 հղի, որոնք հոսպիտալացված են, որոնցից 53-ի մոտ առկա է թոքաբորբ եւ թթվածնային կախյալ են»,-ասաց նախարարը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031