Սերբիայի մայրաքաղաքում շարունակվում է բռնցքամարտի տղամարդկանց աշխարհի առաջնությունը: Հերթական մրցումային օրը 1/32 եզրափակչում Հայաստանի ազգային հավաքականից ռինգում պետք է մենամարտեին երկու բռնցքամարտիկներ:
48 կգ քաշային կարգում Սեյրան Եղիկյանը դժվար մենամարտում կամային հաղթանակ տարավ Իտալիայի ներկայացուցիչ Նիկոլա Կորդելլայի նկատմամբ եւ պայքարը կշարունակի հաջորդ փուլում:
60 կգ քաշային կարգում Կարեն Տոնականյանի առաջին մրցակիցը պետք է լիներ հնդիկ Սինգխ Վարինդերը: Տոնականյանը գերազանց մարզավիճակում է եւ պատրաստ էր մենամարտին, սակայն մրցակիցը վարակվել էր COVID-ով եւ ռինգ չմտավ եւ հաղթանակը շնորհվեց հայ բռնցքամարտիկին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ