Լրահոս
Օրվա լրահոսը

Ակբա բանկը դարձել է Հայաստանի ամենաշատ բաժնետեր ունեցող ընկերություններից

Հոկտեմբեր 28,2021 11:13

Սեպտեմբերին՝ Ակբա բանկի բաժնետոմսերի թողարկման մասին հայտարարելուց հետո, շուրջ 4000 ֆիզիկական և իրավաբանական անձ ավելի քան 4,5 միլիարդ դրամի ներդրում է իրականացրել բանկի բաժնետոմսերում։ Սա Հայաստանում իրականացված ամենամեծ տեղաբաշխումներից է։ Բաժնետոմսերի նման քանակի տեղաբաշխումն արդեն իսկ ապահովում է Ակբա բանկի բաժնետոմսերի հետագա ցուցակումը Հայաստանի ֆոնդային բորսայի իրացվելի հարթակում։

«Ինչո՞ւ դառնալ Ակբա բանկի բաժնետեր. ներդրողի համար պատճառները երկուսն են՝ ֆինանսական և ոչ ֆինանսական: Ձեռքբերման ֆինանսական նպատակները շատ կոնկրետ են. ստանալ կայուն ու երկարաժամկետ եկամուտներ: Ոչ ֆինանսականի առումով մարդկանց հնարավորություն ենք տալիս բաժնետեր դառնալ և մասնակիցը լինել Հայաստանի լավագույն ընկերություններից, խմբերից մեկում, նույնիսկ կառավարմանը մասնակից լինել. յուրաքանչյուր բաժնետեր կարող է մասնակցել կառավարմանը։

Մենք ինչո՞ւ գնացինք այս քայլին: Նախ` մենք 25 տարի աշխատել ենք հաճախորդների բանակի հետ, ովքեր այս բանկը համարել են իրենցը, իրենք նպաստել են մեր հզորացմանը: Մենք պետք է իրենց հնարավորություն տայինք, որ կարողանան բալանսային արժեքով բաժնետոմսեր ձեռք բերել: Ուրախ եմ, որ ավելանում է մեր բաժնետերերի թիվը, այժմ պրոցեսը շատ դրական է գնում: Մենք պարտավորված ենք զգում՝ ավելի լավ աշխատելու, ավելի թափանցիկ լինելու և ավելի արդյունավետ կառավարելու մեր ֆինանսական խումբը»,– նշում է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։

 Մանրամասն՝ տեսանյութում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031