Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Սա կստեղծեր վատ նախադեպ»․ ՔՊ-ն քննիչ հանձնաժողովում անդամներ չի ունենա

Հոկտեմբեր 28,2021 11:17

Դատարաններում գործերի՝ օրենքով սահմանված կարգով բաշխման խախտմամբ, ինչպես նաև Արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցմամբ արդար դատաքննությանը խոչընդոտող փաստերն ուսումնասիրելու նպատակով օրենքի ուժով ընդդիմության նախաձեռնությամբ ստեղծվել է ԱԺ քննիչ հանձնաժողով, որի անդամների թիվը սահմանող որոշման նախագիծն այսօր խորհրդարանի լիագումար նիստում դրվեց քվեարկության։ 25 «կողմ» եւ  1 «դեմ» ձայներով որոշումը չընդունվեց։

«ՔՊ-ն այս նախաձեռնությանը չէր կարող կողմ քվեարկեր, որովհետեւ սա ԱԺ-ի իրավասություններից դուրս է։ Ընդդիմադիր գործընկերներին եւս մեկ անգամ խնդրում ենք հաշվի առնել ԱԺ-ին տրված լիազորությունները։ Եթե նրանք դատական օրենսգրքի անկատարությունն են վկայակոչում, կարող են օրենսդրական վերահսկողություն սահմանել։ Այս քվեարկությանը մասնակցելը կստեղծեր վատ նախադեպ,  ինչին չէինք կարող մենք մասնակից դառնալ»,-հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը։

«Հայաստան» դաշինքից Արամ Վարդեւանյանն էլ նշեց, որ ՔՊ-ի՝ քվեարկությանը չմասնակցելը հետեւանք չի թողնի, որովհետեւ քննիչ հանձնաժողովն օրենքի ուժով ստեղծված է, պարզապես ՔՊ-ն դրանում անդամներ չի ունենա, եւ այն գործելու է ԱԺ իրավասությունների շրջանակում։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031