Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզվեց` ունակ ենք ամեն ինչ արդարացնելու եւ ամեն ինչի հետ հաշտվելու. իզուր էին ժամանակին ՀՀ նախագահներն այդքան վախենում ինչ-որ փաստաթղթեր ստորագրելուց. «Հրապարակ»

Հոկտեմբեր 28,2021 10:47

30 տարի շարունակ նման մանիպուլյացիաների ու էժան շահարկումների առարկա է եղել Արցախի թեման: Կեղծ արժեքների ու դեմագոգության պարարտ դաշտ է ձեւավորվել ղարաբաղյան թեմայով, սկսած «Սերգո ջան, լավ չես ապրելու» արտահայտությունից, վերջացրած «Արցախը Հայաստան է եւ վերջ» արտահայտությամբ: Սակայն 2020-ի պատերազմն ու դրանից հետո ծավալված դեպքերը ցույց տվեցին, որ ո՛չ տասնամյակներ շարունակ մեր թափած արցունքներն ու սրտակեղեք սպառնալիքներն էին իրական, որոնք ուղղվում էին «հող հանձնելու» մտադրություն ունեցողներին, ո՛չ էլ Արցախին ու արցախցիներին ուղղված սերն ու հոգատարությունն էր անկեղծ ու սրտից բխած: Պարզվեց` կեղծ ու հորինված են ե՛ւ սերը, ե՛ւ ազգային նպատակները, ե՛ւ կորսված հայրենիքը հետ բերելու մասին դարավոր երազները: Պարզվեց` մենք ունակ ենք ամեն ինչ արդարացնելու եւ ամեն ինչի հետ հաշտվելու: Եվ իզուր էին ժամանակին ՀՀ նախագահներն այդքան վախենում ինչ-որ փաստաթղթեր ստորագրելուց:

Եկավ մի պահ, որ ամենաանընդունելի փաստաթուղթն էլ ստորագրվեց, եւ ստորագրողը հպարտ ու բաց ճակատով կարողանում է կանգնել հայ ժողովրդի առաջ` ելույթներ է ունենում, ուրիշներին մեղադրում կատարվածի մեջ:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031