Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեկ ա` Նիկոլ Փաշինյանը կլինի, հրաժարական կտա, կգա մի ուրիշ Նիկոլ Փաշինյան, պետք է առաջնորդվեն 26-28 թթ․ քարտեզով». Սամվել Բաբայան. «Հրապարակ»

Հոկտեմբեր 28,2021 10:10

Վերջին մեկ շաբաթում հասարակությունն ապրում է մռայլ սպասումներով, թե ինչ է ստորագրվելու նոյեմբերի 9-ին` Հայաստան-Ադրբեջան նոր փաստաթղթերի տակ: Նախօրեի փակ նիստում պատգամավորներին տեղեկացվել էր, որ դեմարկացիայի հիմք են հանդիսանալու 1975 թվականի սովետական քարտեզները։ Այս իրավիճակի մասին զրուցել ենք Ազատական կուսակցության նախագահ, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հետ։

– Ասում են, որ չստորագրել հնարավոր է միայն այն պարագայում, եթե Փաշինյանը հրաժարական տա։ Հավականական համարո՞ւմ եք։

– Ես հավանական չեմ համարում, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա։ Երկրորդ․ ես համարում եմ, որ, մեկ ա` Նիկոլ Փաշինյանը կլինի, հրաժարական կտա, կգա մի ուրիշ Նիկոլ Փաշինյան, պետք է առաջնորդվեն 26-28 թթ․ քարտեզով։ 26-28 թթ․ քարտեզը, որ Ռուսաստանի Գենշտաբում է, մերոնք պետք է դիմեն, վերցնեն ու առաջնորդվեն էդ քարտեզով։ Ինչ փոխանակումներ, ինչ կլինի, ինչքան առաջ կգնանք, հետ կգնանք, բայց իտոգը պետք է լինի 31 հազար 200 քառակուսի կիլոմետր։ Էսօր տարածքը 29 800 է։ Այսինքն՝ մենք հլա ստանալիք ունենք՝ 1400 ք/կիլոմետր։

– Բայց Դուք վստա՞հ եք, որ հայկական կողմը կստանա այդ 1400-ը։

– Խնդիրը հետեւյալն է։ Ես եկել եմ Ձեր տուն էս կուրտկայով, էս շորերով։ Հիմա տնից դուրս գալով` էդ նույն կուրտկայով, էս շորերով պետք է դուրս գամ։ Բայց քանի որ Սովետմիությունն ափալ-թափալ քանդել են, ՄԱԿ-ն էլ ամեն մեկին իր տարածքում ճանաչել է, պարզ չէ՝ որ տարածքում․ 92թ․ մարտին ՄԱԿ-ը ճանաչել ա էդ հանրապետությունները՝ էդ տարածքներով։ Ի՞նչ տարածքներով, ո՞ր․․․

– Նաեւ ասում են՝ տարբեր քարտեզներ կան։

– Դու կարաս 500 հատ քարտեզ ունենաս, բայց ունես մի քարտեզ․ էսինչ քարտեզով մտել եմ Սովետմիություն։ Տենց ա լինելու։ Մի մտածեք։

– Դուք հստակ տեղեկություն ունե՞ք, որ սահմանազատումը լինելու է 26-28 թթ․ քարտեզներով։

– Նայեք ասեմ՝ 74 թ․ քարտեզ էլ գոյություն ունի, 40-ականների էլ։ Ասենք՝ ոչխարն արածացնելու համար թուրքերին էդ տարածքը տվել ենք։ Հետո թուրքերն էդ թղթերը տարել են Մոսկվա` իրանց տարածքը դարձրել։ Համարենք, որ դա իրակա՞ն ա։ Ընդունենք, որ դա իրա՞նցն ա։

Անուշ ԴԱՇՏԵՆՑ 
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031