«Ռոբերտ Քոչարյանին ձեռնտու չէր Կարեն Դեմիրճյանի և Վազգեն Սարգսյանի միասնությունը, որովհետև ինքը մնում էր ստվերում։ Շատ բնական է»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Միասնություն», հետո Հանրապետական խմբակցությունների անդամ Լեռնիկ Ալեքսանյանը՝ անդրադառնալով Հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը։
Նախկին պատգամավորն ասում է, որ Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի սպանությունն այն ժամանակ բոլորին էր ձեռնտու՝ հաշվի առնելով «մարդկային թուլությունները»՝ կոռուպցիան, թալանը, սպանությունները։ Համոզված է, որ եթե Վ․Սարգսյանը շարունակեր պաշտոնավարել վարչապետի պաշտոնում, կբացահայտեր այդ հանցագործությունները։
Անդրադառնալով Հոկտեմբերի 27-ը կազմակերպելու մեջ Ռ․Քոչարյանի նկատմամբ եղած կասկածներին՝ ասում է, որ թեև Վ․Սարգսյանի և Կ․Դեմիրճյանի միասնությունը նրան ձեռնտու չէր և ձեռնտու էր այդ ոճրագործությունը, բայց նա դա կազմակերպելու հզորությունը չուներ։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: