«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ՝ Վանաձոր քաղաքի ՏԻՄ ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորի Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը:
Aravot.am-ի հետ զրույցում Արամ Խաչատրյանը վստահություն հայտնեց, որ վանաձորցու քվեն իրենն է լինելու. «Ես կուսակցական եմ եւ զինվորական, եւ կարգապահությունը հարգել եմ իմ ծառայության ընթացքում, հիմա էլ՝ կուսակցության ներսում: Ինչ-որ կորոշեր վարչությունը, ես ի գիտություն եմ ընդունում, եւ անվերապահորեն կկատարեմ: Ես Վանաձորում ծնվել ու ապրում են, վստահ եմ, որ վանաձորցիներն էլ ինձ եւ իմ քաղաքական թիմին կվստահեն»:
Դեկտեմբերի 5-ին կայանալիք ընտրություններին այս պահի դրությամբ«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում ներկայացված մոտ 50 թեկնածուներ: Մարզի ղեկավարի խոսքով՝ եռյակում ընդգրկված են նաեւ Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Վանիկ Օհանյանը, այնուհետեւ դասախոս Հերմինե Մանուկյանը:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ