Փորձագետների խումբը երեքշաբթի օրը ճնշող մեծամասնությամբ քվեարկել է՝ առաջարկելով ԱՄՆ-ի Սննդամթերքի և դեղամիջոցների վարչությանը թույլատրել Pfizer և BioNTech պատվաստանյութերը կիրառել 5-ից 11 տարեկան երեխաների համար:
Այս տարիքային խմբի համար պատվաստման թույլտվությունը կարեւոր քայլ կարող է դառնալ 28 միլիոն երեխաների համար, որոնց մեծ մասն արդեն իսկ վերադարձել են դպրոց:
Պատվաստանյութը կարող է հասանելի լինել հաջորդ շաբաթ։ ԱՄՆ-ի Սննդամթերքի եւ դեղամիջոցների վարչությունը (FDA) պարտավոր չէ հետևել իր փորձագետների խորհուրդներին, սակայն իր որոշումները հիմնականում կայացնում է նրանցից ստացված խորհուրդները հաշվի առնելով:
Եթե FDA-ն թույլատրի պատվաստումները այս տարիքային խմբի համար, ապա հաջորդ շաբաթ ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի խորհրդատվական խումբը կհանդիպի պատվաստանյութի կիրառման վերաբերյալ առաջարկություն ներկայացնելու համար:
Կարդացեք նաև
Թեև երեխաների մոտ քովիդ հիվանդության ծանր կամ մահացության դեպքեր ավելի հազվադեպ են գրանցվել, «Դելտա» ենթատեսակի տարածման արդյունքում չպատվաստված երեխաների շրջանում արձանագրվել է հիվանդության բարձր ցուցանիշ: Ամերիկյան մանկաբուժության ակադեմիայի տվյալները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ում COVID-19-ից մահացել է 500 երեխա:
Միայն մի քանի այլ երկրներ են տվել տարիքային այս խմբի անձանց պատվաստելու արտոնություն: Այդ երկրների շարքում են Չինաստանը, Կուբան և Արաբական Միացյալ Էմիրությունները:
Երկուշաբթի օրը Moderna-ն էր հրապարակել տվյալներ 6-ից 11 տարեկան երեխաների նկատմամբ իր կլինիկական փորձարկումների արդյունքները և հայտարարել, որ շուտով իշխանություններից կխնդրի տարիքային այդ խմբի նկատմամբ իր պատվաստանյութը կիրառելու թույլտվություն:
Դեռեւս չի ասվում, թե ԱՄՆ-ի համապատասխան մարմինները երբ են մտադիր քննարկել այդ հարցը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: