Լրահոս
Օրվա լրահոսը

«Հոկտեմբերի 27»-ի ողբերգության արդյունքները զգում ենք առ այսօր. Ստեփան Դեմիրճյան

Հոկտեմբեր 27,2021 21:44

«Դա ծանրագույն հարված էր մեր պետականությանը: Այդ ողբերգության արդյունքները մենք զգում ենք առ այսօր»,- Կոմիտասի անվան պանթեոնում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀԺԿ նախագահ, Կարեն Դեմիրճյանի որդի Ստեփան Դեմիրճյանը:

Կոմիտասի անվան պանթեոնում այսօր Կարեն Դեմիրճյանի ընտանիքի անդամները, քաղաքական եւ հասարակական գործիչներ հարգանքի տուրք մատուցեցին «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչության զոհ դարձած պետական գործչի շիրիմին: Ստեփան Դեմիրճյանը գտնում է, որ այդ ահաբեկչության զոհերի հիշատակը մենք պետք է կյանքի կոչենք «Միասնություն» դաշինքի՝  «Կառուցենք եւ պաշտպանենք» կարգախոսը կյանքի կոչելով:

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանն էլ գտնում է, որ կատարվածը վերլուծելու եւ հետեւություններ անելու տեղիք է տալիս: Եթե չլիներ այդ ահաբեկչությունն, ըստ նրա, Հայաստանն այժմ որակապես այլ պետություն կլիներ: Ակնարկելով կատարվածի արտաքին հետքի մասին, Արման Բաբաջանյանը գտնում է, որ այդ ահաբեկչությամբ «մեր պետության ներքին բորենիները» հիմք դրեցին ոչ միայն արցախյան պատերազմի, այլ մեր պետության պարտության համար:

ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանն էլ հիասթափված է՝ 2018-ի իշխանափոխությունը Հայաստանում արդարադատության ամուր հիմքեր չդրեց՝ բացահայտելով շատ գործեր, մասնավորաբար, «Հոկտեմբերի 27»-ի եւ «Մարտի 1»-ի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031