Aravot.am-ի տեղեկություններով, երեկ ձերբակալել են Գյումրու հոգեկան առողջության կենտրոնի նարկոլոգիական ծառայության ղեկավար Արտաշես Սահակյանին և այդ նույն բաժանմունքում աշխատող բժշկուհիներից մեկին։
Նրանք կասկածվում են կաշառք ստանալու և հոգեմետ դեղերի ապօրինի շրջանառության մեջ։
Մեր այս տեղեկությունը հաստատեց Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանն՝ առայժմ այլ մանրամասներ չներկայացնելով։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ