«Պատիվ ունեմ» խմբակցությունը Նիկոլ Փաշինյանի հրավերով կարող է քննարկել միայն իր հրաժարականի տեքստը։ Այս մասին այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։ Դահլիճում աղմուկ բարձրացավ։ «Մնացած բոլոր դեպքերի համար գործադիրն ու իր ղեկավարը հաշվետու են ԱԺ-ին»,-հավելեց Հայկ Մամիջանյանը։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր պատրաստակամություն հայտնեց առանձին հանդիպում ունենալ խորհրդարանական ընդդիմության հետ։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ