«Որոշումը կայացվել է՝ պատերազմից խուսափելու համար»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր անդրադառնալով հարցադրմանը, թե պատերազմից հետո՝ դեկտեմբերին, ինչու են հայկական զորքերը Սանասարից նահանջել մինչեւ Սյունիք՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց․ «Իմ համոզմունքն այն էր, որ եթե այդ որոշումը չլիներ, այնտեղ ռազմական գործողություններ էին սկսվելու, եւ Սյունիքում խնդիրներ էին լինելու։ Տասնյակ կմ-ներ առաջ էինք կանգնած, բայց, ցավոք, հասել ենք այդտեղ։ Որոշումը կայացվել է բանակցային տրամաբանությամբ, որ յոթ շրջանները պետք է հանձնենք։ Այդ տարածքները հանձնվել են՝ յոթ շրջանների մաս լինելու բերումով։ Դա արձանագրված է վարչատարածքային բաժանման մասին օրենքով․․․ես եմ հրամայել հետ քաշվել, Վաղարշակ Հարությունյանն էլ կատարել է»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ