ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր «Հայաստան» դաշինքից Ագնեսա Խամոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ինչու պատերազմից հետո չի այցելում Արցախ։ Փաշինյանը պատասխանեց, որ այս ընթացքում ՀՀ-ից շատ պաշտոնյաներ են այցելել։ Խամոյանը նկատեց, որ ոչ վարչապետը, ոչ նախագահը չեն այցելել։ «Ըստ նպատակահարմարության՝ Արցախի նախագահի եւ իշխանությունների հետ կորոշենք եւ որոշում կկայացնենք»,-պատասխանեց Նիկոլ Փաշինյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ