ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի պաշտպան Գագիկ Խաչիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ստացված տեղեկությունների համաձայն, այսօր «Սուրբ աղբյուր» ընկերության ներկայացուցիչը հաղորդում է տվել իրավապահ մարմիններին՝ նախկին սեփականատեր Ա.Ս.-ի կողմից մոտ 28.5 մլն դրամ հափշտակելու մասին։
Խնդիրը կայանում է նրանում, որ «Սուրբ աղբյուրը» ծառայություն է մատուցել գործընկեր կազմակերպություններից մեկին, որի գինը կազմել է մոտ 28.5 մլն դրամ։ Որոշ ժամանակ անց, Ա.Ս-ն այդ կազմակերպությունից կանխիկ ստացել է նշված գումարը, սակայն «Սուրբ աղբյուրի» դրամարկղ մուտք չի արել և ենթադրաբար՝ հափշտակել է։
Հիշեցման կարգով նշեմ, որ Ա.Ս.-ն Աղվան Հովսեփյանի դեմ ակնհայտ կեղծ ցուցմունքներ տված անձանցից մեկն է։ Տեսնենք իրավապահ մարմինները արդյո՞ք նույն ջանասիրությամբ ձեռնամուխ կլինեն իրենց սրտի վկայի կատարած արարքի բացահայտմանը, թե՝ կհիմնավորվի մեր այն տեսակետը, որ վերջինիս երաշխիքներ են տրվել թե կկոծկվեն նրա կատարած բոլոր ապօրինությունները»։
Կարդացեք նաև