Հունվարին ստորագրված եռակողմ փաստաթղթի համատեքստում Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի ապաշրջափակման հարց չի քննարկվում։ Այս մասին այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ «Հարավային երկաթգծի վերականգնման հարց, այո, քննարկվում է, իսկ ճանապարհի հարց ոչ, որովհետեւ այդտեղ վերականգնելու բան չկա, ճանապարհ այդտեղ չի եղել։ Ապաշրջափակումը գործող ենթակառուցվածքներն օգտագործելու հնարավորությունն է տարածաշրջանի հնարավոր երկրների համար։ Ավտոճանապարհների հստակ քարտեզ չկա, ընդհանուր հայտարար չկա»,-հայտնեց նա։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ