«Ե՞րբ է ձեզ զեկուցվել, որ պատերազմի շեմին ենք կամ մեծանում է պատերազմի հավանականությունը։ Նշեք անգամ ժամերը, որովհետեւ դրանից շատ այլ դրվագներ են կախված»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց «Պատիվ ունեմ»-ի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Փաշինյանը պատասխանեց՝ այն, որ պատերազմի շեմին ենք, ՀՀ ղեկավարներին տարբեր տարիներին պարբերաբար զեկուցվել է, օրինակ, 2011թ-ին։ Փաշինյանի խոսքով՝ իր վարչապետ դառնալուց հետո եւս իրեն զեկուցել են, որ ըստ տեղեկությունների՝ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի։ «Այս ամբիոնից Սերժ Սարգսյանն ասել է, որ կարող ենք սպասել պատերազմի։ Իմ հիշելով՝ սեպտեմբերի 27-ից երկու օր առաջ ինչ-որ ռադիոկլանում էր տեղի ունեցել` մի նախադասություն, որն այդ առումով վստահելի էր թվացել․․․բայց դրանից առաջ անընդհատ եղել են տվյալները, որ պատերազմ է լինելու»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ