ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 26-ին ընդունել է Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին:
Ողջունելով դեսպանին՝ Վահագն Խաչատուրյանը ներկայացրել է նախարարության կողմից իրականցվող աշխատանքներն ու ծրագրերը։ Նախարարը նշել է, որ բարձր տեխնոլոգիաների, թվայնացման, էլեկտրոնային կառավարման, նորարարության ոլորտներում Լիտվան աշխարհի առաջատար երկրներից մեկն է հանդիսանում, և այս առումով կարևորել է փորձի փոխանակման, փոխգործակցության հնարավորությունները երկու երկրների միջև։
Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն նշել է, որ Հայաստանի և Լիտվայի միջև սիներգիայի և լավագույն փորձի փոխանակման հնարավորությունները բազմաթիվ են: Դեսպանը հատկապես ընդգծել է ստարտափների, ֆինանսական տեխնոլոգիաների, լայնաշերտ ինտերնետի հետ կապված Լիտվայի փորձը, որում երկիրը առաջատար դիրքեր է գրավում Եվրամիությունում: Այս համատեքստում Ստանիտե-Տոլոչկիենեն ողջունելի է համարել ինչպես երկկողմ, այնպես էլ ԵՄ գործիքների կիրառումը, ինչպիսիք են Թվինինգը, Թայեքսը և այլն: Դեսպանը նշել է նաև, որ լիտվական կողմը հետաքրքրված է բարձր տեխնոլոգիական ոլորտում հայկական բրենդ համարվող ԹՈՒՄՈ-ի գործունեությամբ։
Կողմերը երկուստեք ընդգծել են փոխայցելությունների անհրաժեշտությունը՝ երկրների ստարտափների միջև համագործակցության, գործընկերների ձեռքբերման, փոխճանաչելիության նպատակով:
Կարդացեք նաև
Անդրադարձ է կատարվել նաև բարձր տեխնոլոգիաների, թվայնացման, փոստի, տիեզերական գործունեության ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորություններին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ