ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը ՊՆ-ից հետաքրքրվեց՝ պատերազմից մեկ տարի անց ինչո՞ւ չեն հրապարակում ինքնությունը հայտնի, հուղարկավորված զինծառայողների ցուցակը։ Նազարյանի խոսքով՝ ինքը ծնողների անունից է պահանջում, որ մինչեւ նոյեմբերի տասը ցուցակը հրապարակվի։
Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը պատասխանեց, որ զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կայքում ցուցակը կա։
Նազարյանը պնդեց, որ ՊՆ-ն պետք է այն հրապարակի՝ նշելով նաեւ զորակոչի ու հուղարկավորման վայրերը՝ այդ կերպ վերջ դնելով խոսակցություններին, թե արցախցիները չեն կռվել։ Արշակ Կարապետյանն ասաց․ «Հիմնադրամի ցուցակը ՊՆ-ն է տրամադրել։ Կուսումնասիրենք ձեր առաջարկը»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ