ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր «Հայաստան» դաշինքից Գեղամ Մանուկյանը բարձրաձայնեց՝ մինչեւ օրս կառավարության որեւէ գերատեսչություն չի պատասխանել իր գրավոր հարցումներին, չի հստակեցրել, թե ինչի հիման վրա են դեկտեմբերին զորքերը հետ քաշվել Սյունիքի սահմանից։
Մանուկյանը հիշեցրեց, որ ըստ Սիսիանի նախկին քաղաքապետի՝ նախկին ՊՆ Վաղարշակ Հարությունյանն է 2020թ․ դեկտեմբերին կամավորներին ու բանակին հրահանգել հետ քաշվել զբաղեցրած դիրքերից։
Պաշտպանության ներկայիս նախարար Արշակ Կարապետյանը, մոտենալով ամբիոնին, միեւնույնն է, պարզաբանում չներկայացրեց։ «ՊՆ-ն այն կազմակերպությունը չի, որ ինչ ուզեք՝ հարցնեք, մենք էլ պատասխանենք։ Դուք մեր լիազորություններից տարել եք այդ պատասխանը»,-դիմեց նա Գեղամ Մանուկյանին։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ