ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանը բարձրաձայնեց, որ պատերազմից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը 15 անգամ այցելել է Արցախի բռնազավթված տարածքներ, երկու անգամ Էրդողանի, յոթ անգամ՝ կնոջ հետ։
Վարդանյանը հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը դեռեւս 2020 հոկտեմբերի 21-ին հայտարարում էր, որ առանց Արցախի ՀՀ չկա, մինչդեռ ոչ ինքը, ոչ ԱԺ նախագահը, ոչ նախագահը պատերազմից հետո Արցախ չեն այցելել, ինչո՞ւ․ «Պատրա՞ստ եք Ստեփանակերտում հայտարարել, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, որ Հադրութն ու Շուշին բռնազավթված են»։
Ուշագրավ է, որ ամբիոնին մոտեցավ ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը եւ պատասխանեց․ «Այս ընթացքում շատ պաշտոնյաներ են եղել Արցախում եւ անհրաժեշտության դեպքում կլինեն»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ