«ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարը երեկ այս դահլիճում դռնփակ պարզաբանել է, որ դիրքային փոփոխություններ չեն եղել»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Ղահրամանյանի խնդրանքով անդրադառնալով Սյունիքի մարզի «Փելա սար» կոչվող հատվածում դիրքային փոփոխությունների մասին մամուլում առկա տեղեկություններին։
«Սահմանապահ ծառայությունը ծառայություն է իրականացնում այն դիրքերում, որոնք նախկինում էլ եղել են։ Այդ հատվածում սահմանապահ զորքերը սկսել են իրականացնել ծառայություն 2020թ․ դեկտեմբերից։ Մենք, ինչպես այդ ժամանակ ենք ինչ դիրքեր զբաղեցրել, հիմա էլ շարունակում ենք զբաղեցնել»,-վստահեցրեց Նիկոլ Փաշինյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ