Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շաբաթ օրը արտախորհրդարանական ուժերը կհանդիպեն Նիկոլ Փաշինյանի հետ. Արամ Սարգսյան

Հոկտեմբեր 27,2021 16:27

«Արտախորհրդարանական ուժերը ամեն ամիս հանդիպում են վարչապետի հետ, այս ամիս էլ մենք հանդիպում ենք ունենալու՝ շաբաթ օրը: Մեկ ամիս առաջ, որ հանդիպել ենք, բնականաբար, չէինք կարող խոսել այդ մասին եւ վարչապետի կողմից նման որոշում, նման հայտարարություն չեմ լսել ու չեմ կարող պնդել»,- Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ, Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը՝ պատասխանելով ռուսական լրատվամիջոցներում հայտնված այն արտահոսքին, որ նոյեմբերի 9-ին կայանալիք Պուտին-Փաշինյան-Ալիեւ հանդիպման ժամանակ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանների հստակեցմանը վերաբերվող փաստաթուղթ է ստորագրվելու: Արամ Սարգսյանը նկատում է, որ արտահոսքերը ուղղորդված են լինում եւ էական է պարզել, թե այդ հանդիպումից առաջ ո՞ր ուժերն են նման արտահոսք տարածել:

Արամ Սարգսյանը նաեւ հեգնեց՝ նկատելով, որ մեր ժողովուրդը սիրում է ամեն ինչ վերածել «Կիկոսի մահին» եւ միայն վատը տեսնել: Ինքը չի կարծում, որ սահմանների սահմանազատման ու սահմանագծման մասին պայմանավորվածություններ կան, բայց չի բացառում, որ առաջիկա հնարավոր հանդիպումներում այդ հարցերը քննարկման առարկա դառնան: Նա պարտադիր է համարում, որ այդ քննարկումներում լինի Արցախի կարգավիճակի հարցը եւ չի բացառում, որ ինչ-որ պահի համաձայնության գալու եւ փաստաթուղթ ստորագրելու հարց առաջանա: Միաժամանակ վերահաստատում է՝ իր ղեկավարած կուսակցությունը դեմ է ցանկացած եռակողմ փաստաթղթի, քանի որ այն իրականում քառակողմ է՝ Թուրքիայի մասնակցությամբ, եւ այդ փաստաթղթերում Հայաստանը միայնակ է: Արամ Սարգսյանը պնդում է, որ Արցախի հարցը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Ինչ վերաբերվում է ՀՀ սահմանների հարցին՝ դրա միակ լուծումը նա տեսնում է Ֆրանսիայի նախագահի առաջարկած տարբերակով՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում:

Անդրադառնալով 44-օրյա պատերազմին եւ մեր պարտությանն, Արամ Սարգսյանը նկատեց, որ խնդիրը սպառազինության քանակի մեջ չէ, այլ որակի. «Ինչքան ուզում ես՝ նետ ու աղեղ ունեցիր, երբ քո դեմ արդեն հրազենով են կռվում, գռոշի արժեք չունի… մեր հակաօդային ուժերը՝ Ս-300-ները, կյանքը ցույց տվեց, որ ոչինչ չարժեն, դրանք մի քանի ժամում ԱԹՍ-ները շարքից դուրս բերեցին»:

Արամ Սարգսյանի գնահատմամբ, Ադրբեջանը կամ Թուրքիան կհամաձայնվեն մեզ հետ խաղաղության պայմանագիր ստորագրել, եթե մենք հզոր սպառազինություն ունենանք, այլապես՝ «թույլից վերցնում են, թույլից խլում են. Վազգենի պարագայում մենք երբեք թույլ չէինք լինի, անհնարին էր՝ Վազգենի նման մարդ ունենալ եւ թույլ լինել»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

 Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031