«Ես առ Աստված աղոթք եմ բարձրացնում հուսով, որ ողջ հայ ազգը կվայելի հարատև խաղաղություն և իրական սոցիալական առաջընթաց` շարունակելու այն քրիստոնեական ավանդույթները, որոնք դարեր շարունակ ձեզ են փոխանցել ձեր նախնիները»,- ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ Էդգար Պենյա Պառայը:
Իր ելույթը Էդգար Պենյա Պառայը սկսեց այսպես. «Ես ողջույններ եմ բերել Հռոմի Ֆրանցիսկոս պապից, որը վառ հիշողություններ ունի 2016-ին Հայաստան կատարած իր այցից և նախագահ Սերժ Սարգսյանի ու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Վատիկանում վերջերս ունեցած իր հանդիպումից»:
Նա հայտնեց՝ իր այցի նպատակը Երևանում Սուրբ Աթոռի առաքելական դեսպանատան նվիրակության հանդիսավոր բացումն է ու ասաց. «Այս առաքելական նվիրակությունը ՀՀ-ի և Սուրբ Աթոռի միջև հույս ունենք կլինի տարածաշրջանային կամուրջներ կառուցելու, առերեսման հնարավորություն ստեղծելու և արդար ու տևական խաղաղության համար նոր ճանապարհներ բացելու խորհրդանիշ»:
Քահանայապետը փաստեց՝ հաջորդ տարին նշանավորվում է ՀՀ-ի և Սուրբ Աթոռի երկկողմ հարաբերությունների վերահաստատման 30-ամյակով:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ