Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀՔԱՎ զեկույցը՝ զորակոչերի ընթացքում զորակոչիկների իրավունքների վիճակի մասին

Հոկտեմբեր 27,2021 15:36
zorakoch

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը զորակոչիկների իրավունքների պաշտպանությունը եւ զորակոչի գործընթացի նկատմամբ վերահսկողությունը դիտարկում է որպես զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ապահովման եւ քաղաքացիական վերահսկողության կարևորագույն բաղադրիչներից մեկը և զորակոչի գործընթացը մշտադիտարկում է 2008 թվականից։

ՀՔԱՎ-ը իրականացնում է նաև զորակոչիկների իրավունքների եւ պարտականությունների շարունակական իրազեկում, օրենսդրական վերլուծություններ եւ ներկայացնում առաջարկներ։

Ներկայացնում ենք 2019 թ․-ի ձմեռային, 2020 թ․-ի ամառային, 2020 թ․-ի ձմեռային և 2021 թ․-ի ամառային զորակոչերի (2019 թ․ օգոստոսի 1-ից մինչև 2021 թ հուլիսի 31-ը ներառյալ) ժամանակահատվածում զորակոչիկների իրավունքների վիճակի մասին զեկույցը: Զեկույցին կից հավելվածում ներկայացված են նաեւ տեղեկություններ՝ 1998 թ․-ից մինչեւ 2021 թ. օգոստոսի 6-ը ՀՀ Կառավարության որոշմամբ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ստացած եւ ազատված քաղաքացիների վերաբերյալ:

Զեկույցում ամփոփված տեղեկությունները ստացվել են ՀՀ տարբեր մարզերից դիմած 156 քաղաքացիներից` զորակոչիկներից եւ նրանց հարազատներից, ինչպես նաեւ ՀՀ պաշտպանության նախարարությունից եւ այլ հաստատություններից կազմակերպության հարցումների միջոցով:

Զեկույցը ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ:

ՀՔԱՎ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031