Լրահոս
Օրվա լրահոսը

«Քիչ անց հայ-վատիկանյան հարաբերություններում մեծ խորհուրդ ունեցող իրադարձություն է տեղի ունենալու». Արարատ Միրզոյան

Հոկտեմբեր 27,2021 15:24

«Քիչ անց հայ-վատիկանյան հարաբերություններում մեծ խորհուրդ ունեցող իրադարձություն է տեղի ունենալու: Բացվելու է ՀՀ-ում Սուրբ Աթոռի նստավայր առաքելական նվիրակությունը»,- ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ Էդգար Պենյա Պառայի հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Նշենք, որ հոկտեմբերի 27-28-ը պաշտոնական այցով Հայաստանում է Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ Էդգար Պենյա Պառան:

Արարատ Միրզոյանը հավաստիացրեց՝ նոր էջ է բացվում Հայաստանի և Սուրբ աթոռի միջև դիվանագիտական հարաբերությունների պատմության մեջ:

ՀՀ ԱԳ նախարարը կարևորեց հայ ժողովրդի մեծ զավակ, տիեզերական եկեղեցու վարդապետ հռչակված Սուրբ Գրիգոր Նարեկացու հիշատակի օրը՝ փետրվարի 27-ը, Հռոմեական գլխավոր օրացույցում ամրագրելը, որը մեկ անգամ ևս ընդգծում է ՀՀ-ի և Սուրբ աթոռի միջև հոգևոր կապը:

Արարատ Միրզոյանը նշեց, որ Վատիկանի հետևողական դիրքորոշումը ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման, նաև տարածաշրջանում երկարատև կայունության ապահովման հարցով, սրբազան քահանայապետի հղած ուղերձները և հայ ռազմագերիներին ազատ արձակման կոչերը մեծ նշանակություն են ունեցել: Արարատ Միրզոյանը փաստեց. «Ադրբեջանն այժմ էլ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի և նոյեմբերի 9-ի փաստաթղթով իր պարտավորությունները, շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց»:

Արարատ Միրզոյանը շեշտեց՝ 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում hայկական պատմական և կրոնական ժառանգությունն այժմ գտնվում է ոչնչացման վտանգի առաջ: Այդ վայրագությունները կոպտորեն խախտում են միջազգային իրավունքը, և քայլեր պիտի ձեռնարկեն դրանք կանխելու ուղղությամբ:

Ամփոփելով խոսքը՝ ՀՀ ԱԳ նախարարն ասաց. «Հայ ժողովուրդը շնորհակալ է քահանայապետին հայոց ցեղասպանության ճանաչման սկզբունքային և միանշանակ ուղերձի համար: Մարդկության դեմ այս հանցագործության դատապարտումը կարևոր է ապագայում աշխարհի այլ վայրերում նման հանցագործությունները կանխելու առումով»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031