Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք շատ ու շատ հարցեր կարող ենք ունենալ, օրինակ, ինչո՞ւ Ազգային անվտանգության ղեկավարը այդ օրը Ազգային ժողովում չի եղել». Ալեն Սիմոնյան

Հոկտեմբեր 27,2021 15:15

Այսօր Հոկտեմբերի 27-ի ողբերգական դեպքերի հիշատակի օրն է:

RA NA deputies lay flowers at the memorial of the victims of October 27 terror attack

RA NA deputies lay flowers at the memorial of the victims of October 27 terror attack

RA NA deputies lay flowers at the memorial of the victims of October 27 terror attack

RA NA deputies lay flowers at the memorial of the victims of October 27 terror attack

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Այն հայտարարությունները, որ եղել են Հոկտեմբերի 27-ից հետո, նաեւ հնչել են մեր խմբակցության տարբեր ներկայացուցիչների կողմից, դրանց ավելացնելու ոչինչ չունեմ: Այդ իրադարձությունը ողբերգություն բերեց մեր ժողովրդին, կորցրեցինք գործիչներ, որոնք մեծ ներդրում են ունեցել ինչպես մեր պետականության ստեղծման, ամրապնդման, վերականգման հարցում, այնպես էլ մեր անվտանգության ապահովման գործում: Ցավալիորեն պետք է արձանագրել, որ հիմա անվտանգային առումով ունենք լրիվ այլ իրավիճակ: Այն, ինչ վերջին 2-3 տասնամյակների ընթացքում կառուցվել էր, անվտանգային այն ճարտարապետությունը, որը գործում էր, այսօր ցավալիորեն գոյություն չունի: Նաեւ դրանով է պայմանավորված, որ հատկապես վերջին շրջանում հետպատերազմական իրավիճակում, երբ որ խոսում ենք պատերազմի ողբերգական հետեւանքների մասին, կարեւոր է արձանագրել նաեւ անվտանգային ուղղությամբ այն իրականացվելիք քայլերի կամ սկզբունքների մասին, որոնք պետք է այսօր լինեն երկու հայկական հանրապետությունների անվտանգության հիմքում»:

RA NA deputies lay flowers at the memorial of the victims of October 27 terror attack

Երբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին փոխանցեցին Հոկտեմբերի 27-ի հետ կապված ընդդիմության մտահոգությունները՝ նա պատասխանեց. «Այսօրվա ընդդիմությունը պետք է հնարավորինս քիչ խոսի Հոկտեմբերի 27-ի մասին, որովհետեւ դա տեղի է ունեցել իրենց իշխանավարման օրոք: Մենք շատ ու շատ հարցեր կարող ենք ունենալ: Օրինակ, ինչո՞ւ Ազգային անվտանգության ղեկավարը այդ օր Ազգային ժողովում չի եղել: Հարցերի մեծ շարան կարող ենք ներկայացնել»:

Հիշեցնենք, որ այս հարցադրում-պնդումն արել էր նաեւ Նիկոլ Փաշինյանը՝ Դավիթաշենում ՔՊ համակիրների հետ հանդիպման ժամանակ՝ ասելով. «Փաշինյանի խոսքով՝ դավաճան գոռացողները թալանչիներն են. «Ասում են՝ ձեր օրոք պարտություն է եղել, բա ձեր օրոք Հոկտեմբերի 27 է եղել: Բա Ռոբերտ Քոչարյան եւ Սերժ Սարգսյան, եկեք պատասխան տվեք Հոկտեմբերի 27-ի մասին, պատասխան տվեք նրա մասին, որ ձեր ղեկավարած ԱԱԾ-ն տեղյակ է եղել, որ Նաիրի Հունանյանը մտնելու է եւ զենքով գնդակահարելու է երկրի առաջնորդներին: Բա պատասխան տվեք, Հոկտեմբերի 27-ի համար պատասխան չե՞ք տալու»:

Նա նշեց, որ ընդդիմությունը Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակի հուշակոթողի մոտ կարող է խոսել տնտեսության, այլ թեմաների շուրջ, բայց ոչ ոճրագործության:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031