Լրահոս
Օրվա լրահոսը

Google Maps-ում Իջևան-Նոյեմբերյան ճանապարհահատվածը որպես առաջարկվող ուղղություն բացակայելու վերաբերյալ «Ժողովրդավարական համախմբում»-ը ևս մեկ նամակ է ուղղել ՀՀ վարչապետին

Հոկտեմբեր 27,2021 14:48

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության հայտարարությունը ՀՀ վարչապետին ուղղած նամակի վերաբերյալ

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը ս․թ․օգոստոսի 9-ին հարցում էր ուղարկել ՀՀ վարչապետին՝ ակնկալելով ստանալ պարզաբանում Google (Google Maps) առցանց որոնողական հարթակում ՀՀ Տավուշի մարզի Իջևան-Նոյեմբերյան ճանապարհահատվածի՝ որպես առաջարկվող ուղղություն բացակայության պատճառների վերաբերյալ։

Ի պատասխան հարցման, օգոստոսի 18-ին կուսակցությունը ստացել էր գրություն առ այն, որ պետական գերատեսչությունները զբաղվում են խնդրո առարկայով։ Սակայն մինչ օրս խնդիրը լուծված չէ, այն դեպքում, երբ որոնողական այդ համակարգից ՀՀ տարածքով անցնող միջպետական ճանապարհի՝ որպես առաջարկվող ուղղություն փաստացի բացակայությունը ոչ միայն նվազեցնում է ՀՀ միջազգային հեղինակությունը, հետևաբար նաև դերն ու նշանակությունը, այլ նաև կարող է ունենալ ոչ հայանպաստ հետևանքներ։

Հաշվի առնելով վերոնշյալը, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը ՀՀ վարչապետին է ուղղել ևս մեկ նամակ՝ ակնկալելով վերջնական լուծում:

Հայտնում ենք, որ կուսակցությունը հետևողական է լինելու այս հարցում:

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031