«Արտահայտությունը, որը վերագրեցիք մեզ, տիկին Վարդանյան, երկնվել, ձուլվել է այս երկու շատ հարգելի անձանց ձեռամբ»,-ԱԺ լիագումար նիստում այսօր ամբիոնի մոտ ցույց տալով ՀՀԿ-ական նախկին պատգամավորներ Խոսրով Հարությունյանի եւ Հակոբ Հակոբյանի լուսանկարները՝ ասաց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
Հիշեցնենք՝ այսօր «Հայաստան» դաշինքից Էլինար Վարդանյանը նշել էր, որ ըստ իշխող քաղաքական թիմի ղեկավարի՝ եթե կարտոֆիլը թանկ է, խառը կանաչի կարելի է ուտել։
Վահագն Ալեքսանյանը շարունակեց․ «Նման մարդիկ Սերժ Սարգսյանի քաղաքական հենարանն են եղել։ Սերժ Սարգսյանն էլ իր հերթին հանդիսանում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի իրավահաջորդը․․․«Միսը թանկ է, կարտոֆիլ կերեք» արտահայտությունը չի ծնվել հենց Խոսրով Հարությունյանի եւ Հակոբ Հակոբյանի հարցազրույցներում, այլ եղել է իշխանության քաղաքական գիծ։ Այո, ժողովուրդը պետք է ուտեր կարտոֆիլ, որ շատերը կիպրոսներում օֆշորներ ունենային»։
Ինչ վերաբերում է երեկվանից ծավալվող բանավեճին, որում ընդդիմությունն ու իշխանությունը մատնանշում են, թե ինչն են համարում Արցախի ուրացում եւ դավաճանություն, Վահագն Ալեքսանյանը նշեց՝ կաշառքի բերումով խորհրդարանում հայտնվածները, պետական կոռուպցիայի մեջ թաթախվածները, մանկատան երեխայի տների գումարը գողացածները, զինվորների հասանելիք բնակարանները յուրացրածներն Արցախն ուրացողներ են։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ