Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՀ ՔԿ վարույթ է ընդունվել Ադրբեջանի Հանրապետության մի խումբ անձանց կողմից Ճարտարի բնակչին պատկանող 32 գլուխ կով և 13 գլուխ հորթ հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը

Հոկտեմբեր 27,2021 13:04

ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչությունում վարույթ է ընդունվել 2021թ. հոկտեմբերի 03-ին՝ ժամը 08:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներից ելնելով, ուրիշի գույքը բացահայտ հափշտակելու դիտավորությամբ ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի վարչական տարածքի չեզոք գոտուց նույն քաղաքի 1956թ. ծնված բնակչին պատկանող 32 գլուխ կով և 13 գլուխ հորթ բացահայտ հափշտակելու և վերջինիս առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 12.370.000 ՀՀ դրամ գումարի գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործը:

✅Նախաքննությունը շարունակվում է:

✅Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԱՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031