Բելգրադում շարունակվող բռնցքամարտի տղամարդկանց աշխարհի առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականը առաջին կորուստն ունեցավ: ԱԻԲԱ-ի կայքը տեղեկացնում է, որ 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը առաջին մենամարտում մրցավարների միաձայն որոշումով երեկ միավորներով պարտվել է Իտալիան ներկայացնող Ազիզ Աբբես Մուհիդինին:
Այսօր մեր երկրից ռինգ կմտնի եւս երկու բռնցքամարտիկ: 48 կգ քաշային կարգում Սեյրան Եղիկյանը ուժերը կչափի իտալացի Նիկոլա Կորդելլայի հետ, իսկ Կարեն Տոնականյանի առաջին մրցակիցը լինելու է հնդիկ Սինգխ Վարինդերը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ