«Ընդդիմադիր գործընկերներին խորհուրդ եմ տալիս զերծ մնալ քաղաքական երանգներից, որովհետեւ եթե մենք այդ դաշտ մտնենք, կարող է պարզվել, որ այդ հիմնադրամը նախկինում շատ գումարներ է վատնել»,-օրենքի ուժով ընդդիմության նախաձեռնությամբ ստեղծված՝ «Հայաստան համահայկական հիմնադրամի» կողմից հավաքագրված եւ ՀՀ պետբյուջե փոխանցված դրամական միջոցների օգտագործումն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի կազմի վերաբերյալ ԱԺ նիստում քննարկման ժամանակ այսօր հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Նազելի Բաղդասարյանը։
«Կարող է պարզվել, որ շատ ու շատ մասնավոր ընկերությունների «ատկատների» խողովակ է հանդիսացել, եւ, ինչու չէ, կազինոներում խաղադրույքի հիմնական գումար է հանդիսացել»,-նշեց Նազելի Բաղդասարյանը։
Ապա տեղի ունեցավ քվեարկությունը, որից առաջ ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանը հայտարարեց՝ իշխանությունը կողմ է քվեարկելու։ 83 «կողմ» ձայնով հաստատվեց, որ քննիչ հանձնաժողովը կունենա 11 անդամ։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ