Այսօր Ռիգայում կկայանա շախմատի Grand Swiss FIDE -ի առաջին տուրը: Տղամարդկանց մրցաշարի ավարտին, որին հայտագրվել է ավելի քան 100 շախմատիստ, երկու հոգի կստանա հավակնորդների մրցաշարին, եւս վեցը՝ ՖԻԴԵ-ի Grand Prix-ին մասնակցելու իրավունք: Իսկ կանանց պայքարում (50 մասնակից) խաղարկվում է հավակնորդուհիների մրցաշարի մեկ եւ եկող տարի Grand Prix-ում հանդես գալու չորս ուղեգիր:
Հայաստանը Լատվիայի մայրաքաղաքում հանդես է գալիս ներկայացուցչական կազմով: Կանանց պայքարին մասնակցում են Եվրոպայի չեմպիոն, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը եւ կանանց գրոսմայստեր Աննա Սարգսյանը:
Տղամարդկանց մրցաշարում Հայաստանը ներկայացնում են գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսեսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը եւ Մանուել Պետրոսյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ