Լրահոս
Օրվա լրահոսը

Ստացվում է` Դավիթ Տոնոյանի քրեական գործով հիմնական պաշտոնատար 4 անձինք առայժմ կմնան կալանքի տակ. «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 27,2021 10:25

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահները, ինչպես նաեւ դատական համակարգի ներկայացուցիչները որոշել են ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի քրեական գործով բոլորին պահել կալանքի տակ:

Նշենք, որ երկու օր առաջ Վերաքննիչ բողոք է ներկայացրել 2009-ից մինչեւ 2019-ը ավիացիայի պետ-վարչության պետի պաշտոնը զբաղեցնող գեներալ-մայոր Ավետիք Մուրադյանի պաշտպանը, որ նրա կալանքը փոփոխվի, սակայն Վերաքննիչ դատարանը մերժել է պաշտպանների բողոքը:

Սա դեռ ամենը չէ. Վերաքննիչը մերժել է նաեւ Դավիթ Տոնոյանի պաշտպանների միջնորդությունը: Ստացվում է` քրեական գործով հիմնական պաշտոնատար 4 անձինք առայժմ կմնան կալանքի տակ, ու բոլոր միջնորդություները՝ նրանց կալանքը փոփոխելու վերաբերյալ, մերժվելու են:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031