Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

ԱԺ պատգամավոր Մխիթար Զաքարյանը կմնա կալանավորված

Հոկտեմբեր 26,2021 23:50

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Մեղրիի նախկին համայնքապետ, Ազգային ժողովի պատգամավոր Մխիթար Զաքարյանի պաշտպան Երեմ Սարգսյանի միջնորդությունը՝ փոխելու խափանման միջոց կալանքը։

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ շարունակվում է Մխիթար Զաքարյանի դատաքննությունը։ Զաքարյանն ու նրա երկու գործընկերները մեղադրվում են օտարումն արգելված, Մեղրի համայնքի գլխավոր հատակագծում որպես արգելոց նշված հողատարածքը օտարելու մեջ, ինչի արդյունքում պետության եւ համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է անզգուշությամբ ծանր հետեւանքներ։

Դատակոչված վկաներին լսելուց հետո, դատավորն ասաց, որ անցնում են ապացույցների հետազոտման փուլին, պաշտպան Երեմ Սարգսյանը միջնորդեց դատարանին գրավ կիրառել եւ փոխել Մխիթար Զաքարյանի խափանման միջոց կալանքը։ «Մենք այսօր հարցաքննեցինք բոլոր վկաներին։ Փաստաթղթերի հետազոտման փուլը ավարտվեց։ Եթե խոչընդոտ կար, որ Մխիթար Զաքարյանը մնալով ազատության մեջ կարող էր ազդել վկաների վրա, ապա այժմ այդ հանգամանքը վերացել է։ Եթե նույնիսկ չնչին կասկած էլ կա, հարգելի դատարան, ակնհայտ է, որ այնքան է նվազել, որ կալանքը այստեղ որեւէ նշանակություն չունի»,-ասաց Երեմ Սարգսյանը։

 Դատախազը առարկեց միջնորդության դեմ՝ պատճառաբանելով, որ ամբաստանյալները դեռ չեն հարցաքննվեն, ինչը նշանակում է, որ Զաքարյանը հայտնվելով ազատության մեջ կարող է խոչընդոտել գործի հետագա ընթացքը։

Դատավոր Նապոլեոն Օհանյանը մոտ մեկուկես ժամից դուրս գալով խորհրդակցական սենյակից՝ մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունը։ Ազգային ժողովի պատգամավոր Մխիթար Զաքարյանը կշարունակի մնալ կալանավորված:

Ի դեպ, 3 ամբաստանյալներն էլ հրաժարվեցին ցուցմունք տալուց եւ դատական հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի 16-ին։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031