Այս տարվա առաջին 6 ամիսներին Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել մոտ 22 հազար հայաստանցի: Ցուցանիշը ռեկորդային է անցած 4 տարիների նույն ժամանակահատվածի համեմատ: Պաշտոնական վիճակագրությամբ` ընդհանուր առմամբ Հայաստանը բացարձակ թվերով 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում Ռուսաստանի քաղաքացիություն ստացողների շարքում` Ուկրաինայից, Ղազախստանից և Տաջիկստանից հետո: Սեփական բնակչության և Ռուսաստանի քաղաքացիություն ստացածների համեմատությամբ, այնուամենայնիվ, Հայաստանն առաջինն է բոլոր երկրների շարքում:
Անկախությունից հետո մշտապես առկա տնտեսական խնդիրներին հիմա ավելացել են հետպատերազմյան մտահոգությունները, ասում է միգրացիայի հարցերով փաստաբան, ԱՌՄՌՈՍՏ փաստաբանների հայ-ռուսական ասոցիացիայի նախագահ Ռուբեն Կիրակոսյանը. «Խնդիրը նրանում է, որ այսօր Հայաստանում կա հետպատերազմյան դեպրեսիվ իրավիճակ, որն, իհարկե, ճնշում է մարդկանց ամենօրյա կյանքի վրա, և դժբախտաբար շատերը որոշում են կայացնում իրենց համար ժամանակավոր գոնե տեղափոխվել Ռուսաստան, քանի որ նույնիսկ պարզ չի` հիմա ինչ հորիզոններ կբացվեն տարածաշրջանում ընդհանրապես մոտակա ժամանակները: Շատ դեպքերում այդ որոշումը դժվար են ընդունում, բայց տենդենց կա, որ եկողները մնում են այստեղ», – ասաց նա:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: