Միացյալ Նահանգները շուտով կվերաբացի իր օդային սահմանները լիովին պատվաստված օտարերկրյա այցելուների համար, եւ նրանց, ովքեր կարող են բացասական COVID-19 թեստ ներկայացնել ճանապարհորդությունից առաջ ընկած 24 ժամվա ընթացքում: Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Սպիտակ տունը։
Նոր կանոններն ուժի մեջ են մտնում նոյեմբերի 8-ից, և թույլատրվելու են «միայն սահմանափակ բացառություններ», ասել են Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:
Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսի խոսքերով. «Այս քաղաքականությունը առաջնային է համարում հանրային առողջությունը: Այն հետևողական է և խիստ՝ պաշտպանելու համար ԱՄՆ-ի քաղաքացիներին, այստեղ բնակվող անձանց, ինչպես նաև նրանց, ովքեր գալիս են մեզ այցելելու: Բացառությունները կլինեն շատ սահմանափակ եւ առաջին հերթին կվերաբերեն 18-ից ցածր տարիք ունեցող երեխաներին, որտեղ այս տարիքի անձանց համար պատվաստումներ դեռեւս չեն իրականացվում:
Ճանապարհորդելուց առաջ պատվաստումներ չանցած անձինք պետք է ներկայացնեն թեստի բացասական պատասխան, որն իրականացվել է թռիչքից առավելագույնը 24 ժամ առաջ:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: