ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
ԱԺ խորհրդի որոշմամբ ղեկավարելու եմ․
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովը,
Կարդացեք նաև
ՀՀ ԱԺ Հայաստան-Հնդկաստան բարեկամական խումբը,
ՀՀ ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խումբը:
ԱԺ գործընկերներիս հետ անելու եմ առավելագույնը՝ միջխորհրդարանական հանձնաժողովների և բարեկամական խմբերի շրջանակներում, խորհրդարանական դիվանագիտության միջոցով երկկողմ հարաբերություները զարգացնելու և Հայաստանի շահերն առաջ մղելու համար»։