Երկուշաբթի օրը Եվրամիության դեղամիջոցների շրջանառությունը կարգավորող գերատեսչությունը հայտնել է, որ վերանայել է իր եզրակացությունը Moderna-ի COVID-19 խթանող պատվաստանյութի մասին և հաստատել, որ 18 տարեկան և բարձր տարիքի մարդիկ կարող են կրկին պատվաստվել՝ երկրորդ դեղաչափից առնվազն վեց ամիս հետո
Սա երկրորդ COVID-19-ի խթանող պատվաստանյութն է, որը հաստատվել է ԵՄ-ում։
«Որոշումը հիմնվում է այն տվյալների վրա, որոնք ցույց են տալիս, որ Spikevax-ի երրորդ դեղաչափը, որը տրվել է երկրորդ դեղաչափից 6-8 ամիս անց, հանգեցրել է հակամարմինների մակարդակի բարձրացմանը մեծահասակների մոտ, որոնց հակամարմինների մակարդակը նվազել էր»,- հայտարարել է ԵՄ դեղամիջոցների գործակալությունը (EMA):
Այս ամսվա սկզբին գերատեսչությունը հավանություն է տվել Pfizer-BioNTech-ի խթանիչ դեղաչափին և առաջարկել պատվաստման երրորդ չափաբաժին Pfizer-BioNTech-ով կամ Moderna-ով պատվաստված անձանց, որոնց մոտ արձանագրվել է իմունային համակարգի թուլացում: Որոշումը խթանիչի զանգվածային պատվաստման մասին պետք է ընդունեն ազգային կառավարությունները:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: