Բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի երրորդ անդամը այսօր մտավ Բելգրադում մեկնարկած աշխարհի առաջնության ռինգ եւ վստահ հաղթանակ տարավ:
Գյումրեցի 51 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը 1/32 եզրափակչում մենամարտեց Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող մեր հայրենակից Արգիշտի Տերտերյանի հետ եւ առավել քան անվիճելի հաղթանակ տարավ՝ երկու անգամ նոկդաունի ենթարկելով մրցակցին: Ի դեպ, բռնցքամարտի ցածր քաշային կարգերում նոկդաուններ եւ նոկաուտներ հաճախ չեն լինում:
Այս հաղթանակը Հովհաննիսյանի համար կարեւոր էր նաեւ նրանով, որ ինչպես մենամարտից հետո ինքն է խոստովանել, տեւական դադարից հետո է վերադարձել ռինգ: Արթուրը հաջորդ փուլում ուժերը չափելու է ԱՄՆ ներկայացնող Հիլ Ռոսկոյի հետ:
Այսօր ավելի ուշ պայքարի մեջ ներգրավվելու է 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ