Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես մի բանի համար չեմ ուզում, որ այս ավագանին ցրվի, որ Հայկ Մարությանն աշխատի մինչեւ 2023թ.-ի նոր ընտրությունները». Մարկոս Հարությունյան

Հոկտեմբեր 26,2021 19:40

Ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանն էլ ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանի ելույթից հետո ասաց՝ էս էի՞ք ուզում, ապա՝ հավելեց, որ մեկ շաբաթ առաջ «Իմ քայլի» իր գործընկերներին առաջարկել է, որ այդ հարցերը լուծեն իրենց խմբակցության նիստում եւ հրաժարվեն նման նախագիծ բերելու մտքից:

Հիշեցնենք, որ այսօր Երեւանի ավագանու նիստում, երբ քննարկվում էր բացակայությունները կանոնակարգելու նախագիծը, ավագանու ընդդիմադիր անդամները բավականին բուռն արձագանքեցին այդ նախագծին՝ նշելով, որ ընդդիմադիր ավագանիները պարտաճանաչ հաճախում են նիստերին եւ ոչ մի նոր նախագիծ պետք չէ, պարզապես պետք է, որ ավագանու «Իմ քայլի» անդամներին «կարգի հրավիրել», որպեսզի հաճախեն նիստերին ու քվորում ապահովեն:

«Ես ողջունել եմ, որ Երեւան քաղաքն ունի այսպիսի ավագանի, որի լիազորությունները սահմաններ չեն ունեցել: Այսինքն՝ շատ ազատ ենք եղել եւ ում ինչ հարցով ուզել՝ քննադատել ենք, թե՛ ձեզ պարոն քաղաքապետ, թե՛ գործադիրին, ինչը շատ ողջունելի է: Նաեւ այդ քննադատության արդյունքում է, լիքը հարցեր լուծվել»:

Ինչ վերաբերում է ավագանու անդամների բացակայություններին, պարոն Հարությունյանն ասաց. «Շատ է եղել, որ դահլիճի քվորումն ինձից կախված է եղել, ինձ առաջարկ է եղել ընդդիմության կողմից, որ բոյկոտեմ դուրս գամ, իշխանության ավագանիներին հրավիրեն, որպեսզի գան, պարզապես ասել եմ՝ այս մարդիկ մեղք են, աշխատում են, այս մարդկանց պետք է շուտ վերջացնեն նիստը, գնան իրենց գործերին եւ այդ առումով չեմ բոյկոտում: Բայց այսօր, պարոն քաղաքապետ, ես պետք է ներողություն խնդրեմ բոլոր գործադիրի անդամներից, համբերության բաժակն ուղղակի լցվել է, այս մարդիկ պետք է հասկանան՝ եթե կոմպրոմիսային աշխատանք չլինի իրենք շատ պրոբլեմներ կարող են ունենալ»:

Մարկոս Հարությունյանն ասաց, որ դահլիճի իր ընկերն ասել է՝ եթե բողոքում է, եկեք ավագանին ցրենք, բայց պարոն Հարությունյանի խոսքով, ինքը միայն մի բանի համար չի ուզում, որ ավագանին ցրվի. «Ես ուզում եմ բարձրաձայն ասել այն՝ ինչ մտածում եմ, ես այս ավագանու ցրվելու ընդամենը մի բանի համար կողմ չեմ, որպեսզի Հայկ Մարությանը, որն ընտրվել է Երեւան քաղաքի քաղաքապետ, շարունակի իր գործունեությունը մինչեւ 2023 թվականի նոր ընտրությունները: Ուղղակի այդ մի բանն է ինձ ստիպում, որ ես գամ, ավագանու նիստերին ներկա լինեմ ու այդպիսի նախագծով հանդես չգամ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031