Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱԱԾ-ն հետաքրքրված է Գյումրու թիվ 2 պոլիկլինիկայի մի խումբ բուժաշխատակիցներով․ հարուցվել է քրգործ

Հոկտեմբեր 26,2021 18:45

Aravot.am-ի տեղեկություններով, Ազգային անվտանգության ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝  Գյումրու Ն.Մելիքյանի անվան թիվ 2 պոլիկլինիկայի կազմակերպչական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ իրականացնող մի խումբ բուժաշխատակիցների կողմից  իրականությանը չհամապատասխանող կեղծ փաստաթղթեր կազմելու ու հաստատելու մեղադրանքով։

Պաշտոնական լիազորությունների չարաշահման փաստով հարուցված քրգործն ուղարկվել  է Գյումրու ոստիկանության Կումայրի բաժին, կատարվում է նախաքննություն։

Պոլիկլինիկայի տնօրեն Սիրանուշ Ղուկասյանից այս թեմայի շուրջ  առայժմ պարզաբանում ստանալ  չհաջողվեց․  կփորձենք նաև լսել նրան ու պոլիկլինիկայի աշխատակիցներին։

Լուսանկարը՝ Shantnews. am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031