ԱԺ լիագումար նիստում այսօր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն ահազանգեց, որ Երեւանի Կիլիկիա եւ Նորագյուղ թաղամասերը սպասարկող մանկապարտեզն անմխիթար վիճակում է, երեխաները վթարային շենքում են։ Թովմասյանի խոսքով՝ 70 երեխայի կյանք է վտանգված, սակայն հեղափոխական կարգախոսներով իշխանության եկած քաղաքապետ Հայկ Մարությանն այս խնդրին չի անդրադարձել։ «Օրերս նա հայտարարել է, որ 6 մանկապարտեզ է նորոգվելու, սակայն ցանկում չկա թիվ 14 մանկապարտեզը»,-նշեց Թագուհի Թովմասյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ