«Այո, Արցախն ուրացողը դավաճան է։ Դավաճան են նաեւ նրանք, ովքեր փորձում են արդարացնել նման մարդկանց»,-Աժ լիագումար նիստում այսօր անդրադառնալով խորհրդարանում այսօր տեղի ունեցած միջադեպին՝ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ Ապա մեջբերեց Վիգեն Խաչատրյանի՝ օրերս արտահայտած միտքը, թե «Հայաստանն առանց Արցախի ապագա չունի» թեզը շատ վտանգավոր է եւ կխանգարի մեզ՝ երաշխավորել Արցախի ապագան»։ Արծվիկ Մինասյանը շեշտեց, որ սա տարիներ շարունակ մեկ էլ ադրբեջանցիներն են կրկնել․ «Ալիեւները պնդել են, թե ինչ է եղել որ, արցախցիները խաղաղ կարող են ապրել մեր երկրի ներսում, ինչո՞ւ է Արցախի անջատման պահանջ դրվում․․․»։ Ապա՝ Մինասյանը դիմեց Վիգեն Խաչատրյանին․ «Զարմանալի չի՞ այս մտքի կրկնությունը։ Բայց այսօր էլ այս ամբիոնից դուք մեզ ռեւանշիստներ անվանեցիք։ Զարմանալի զուգադիպությամբ մեզ այդպես մեկ էլ Ալիեւն է անվանում։ Շատ զարմանալի է․․․ձեր այս համընկնումները պետք է ճշգրտել»։
«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Լիլիթ Ստեփանյանն էլ իր հերթին ընդդիմությանը հորդորեց «դավաճան» բառը քիչ օգտագործել, փոխարենը՝ իրենց քաղաքական այրերի կենսագրությունը նորից ընթերցել․ «Այդ «թուրք», «թրքասեր», «դավաճան»․․․եթե ձեզ թվում է, թե նման բառերից իշխանությունը վիրավորվելու է եւ ավելացնելու ձեր քաղաքական կշիռը, ապա դա ձեզ միայն թվում է»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ