Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ում կա լեգիտիմ իշխանություն եւ, դժբախտաբար, լեգիտիմ ռեւանշիզմ»․ Վիգեն Խաչատրյան

Հոկտեմբեր 26,2021 17:40

«Հայտնի ասացվածք կա, որ կույրին չես կարող ցույց տալ, խուլին չես կարող բացատրել, տկարամիտին չես կարող հասկացնել։ Մենք այս երեւույթի հետ գործ ունենք, եւ ուրեմն, կույրի, խուլի եւ տկարամիտի հանդիպելիս չպետք է բանավիճել, անիմաստ է, որովհետեւ ջղագրգիռ արձագանքները փաստում են իրենց քաղաքական մոտալուտ վախճանը»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ նիստերի դահլիճում միջադեպ էր եղել։ Վիգեն Խաչատրյանը սրիկայություն էր անվանել այն հանգամանքը, որ ընդդիմությունը կասկածի տակ է դնում «Հայաստան համահայկական հիմնադրամի» գործունեությունը։ Ի պատասխան «Հայաստան» դաշինքից Գեղամ Մանուկյանը, նկատի ունենալով Խաչատրյանի՝ «Հայաստանն առանց Արցախի ապագա չունի» թեզը շատ վտանգավոր է» խոսքերը, ասել էր, որ Արցախն ուրանալն է սրիկայություն ու դավաճանություն։

«Պնդում եմ, որ դավաճանները, որպես կանոն, խոսում են դավաճանության մասին, հողատուները՝ հողատվության։ Պատմական փաստերը մենք ունենք, թե ով, երբ եւ ինչ հող է տվել, ով ում է դավաճանել եւ արդյունքում մեր ազգը ինչի է հասել։ Այսօր դրա ժամանակը չկա։ Ժողովրդի ընտրությունը կատարված է, ՀՀ-ում կա լեգիտիմ իշխանություն եւ, դժբախտաբար, լեգիտիմ ռեւանշիզմ։ Որքան շատ են նրանք ջղագրգիռ դառնում, այնքան մոտենում է նրանց քաղաքական վախճանը»,-հավելեց Վիգեն Խաչատրյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031