Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին զորամասի «հատուկ նշանակության» տարածքները ուղիղ վաճառքով օտարել են ՊՆ իրավասու պաշտոնատար անձանց հետ փոխկապակցված անձանց

Հոկտեմբեր 26,2021 17:35

Ոստիկանության ՔՈ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ պետական մարմնում կազմակերպական-տնօրինչական գործառույթներով օժտված ՊՆ իրավասու պաշտոնատար անձինք, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, ՊՆ հաշվեկշռում գտնվող, շուրջ 15 և 11 միլիոն դրամ շուկայական արժեքով, Արարատի մարզի Արմաշ համայնքի Երևանյան խճուղու՝ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված կարգով քաղաքացիներին և իրավաբանական անձանց չփոխանցվող հողերի ցանկում ընդգրկված նախկին զորամասի «հատուկ նշանակության» տարբեր մակերեսներով տարածքները 2009 թվականի հունվարին 4 և 2 միլիոն 500 հազար դրամով ուղիղ վաճառքով օտարել են ՊՆ իրավասու պաշտոնատար անձանց հետ փոխկապակցված անձանց։

Այնուհետև անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի իրավասու պաշտոնատար անձինք, խմբային շահերից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, անտեսելով ՀՀ հողային օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումները, այդ հողամասերի առուվաճառքի պայմանագրերի հիման վրա 2009 թվականի փետրվարին հատկացրել են հողամասի սեփականության իրավունքի վկայականները։

Ապօրինությունների հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 19 միլիոն 500 հազար դրամի վնաս։
Դեպքերի առթիվ հոկտեմբերի 22-ին ՔՈԳՎ-ում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտե։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031